Репост из: Armenian Church | Kyiv
‼Այսօրվանից սկսվում է Հիսնակաց պահքը։ Պետք է իմանալ, որ տարվա մեջ կա 180 պահոց օր, որոնք բաշխված են՝ քառասնօրյա պահքերի, շաբաթապահքերի և օրապահքերի մեջ։
Հիսնակաց պահքը նախորդում է Սուրբ Ծննդյան տոնին և տևում է հիսուն օր։ Այն բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված:
✅Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը՝ այս տարի նոյեմբերի 18-ին։
✅ Երկրորդ շաբաթապահքը նախորդում է Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնին։
✅Իսկ երրորդ շաբաթապահքը նախորդում է Սուրբ Ծննդյան տոնին և սկսվում է դեկտեմբերի 30-ին։
Պահքերին նախորդող կիրակի օրերը կոչվում են բարեկենդան, որը նշանակում է բարի կենդանություն՝ ուրախություն:
Ի տարբերություն զատկական մեծ պահքի, Աստվածահայտնության հիսնակը ոչ բոլոր վանքերում է պարտադիր համարվել: Դա է վկայում նաև Սիմեոն Այրիվանեցի կաթողիկոսը՝ XV դարում։
Սուրբ Ծննդյան պահքը ոչ միայն ծիսական նշանակություն է ունեցել, այլ նաև տնտեսական. ժողովրդական տոմարի համակարգում կարգավորել է երկրագործական աշխատանքների ընթացքը: