Armenian Church | Kyiv


Kanal geosi va tili: Ukraina, Ruscha
Toifa: Din


📍Київ, вул. Горлівська, 215
👇🏻👇🏻👇🏻
https://maps.app.goo.gl/rXXzMZxAZCtfUJAdA
Ter Artashes +380 (96) 540 05 40
instagram.com/armchurch_kyiv
facebook.com/armchurchkiev

Связанные каналы  |  Похожие каналы

Kanal geosi va tili
Ukraina, Ruscha
Toifa
Din
Statistika
Postlar filtri




Վաղը Սուրբ Պատարագից հետո սեղանատանը կանցկացվի հոգևոր զրույց «Անմիտ մեծահարուստը» առակի շուրջ: (Ղուկաս ԺԲ)


Այսօր Կիև-Պեչերսկի Լավրայի տաճարում տեղի ունեցավ աղոթք՝ նվիրված 1932-1933 թթ.սովասպանդի (հոլոդոմոր) ժամանակ զոհված միլիոնավոր ուկրաինացիների հիշատակին։
Միջոցառմանը մասնակցում էին Ուկրաինայի նախագահը, վարչապետը, ուկրաինական եկեղեցիների առաջնորդները, պետական ​​պաշտոնյաներ, զինվորականներ, հասարակության ներկայացուցիչներ։
Մասնակցեցին նաև Ուկրաինայի հայերի միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանը և
Կիևի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արտաշես քհն. Հակոբյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գեւորգ Պետրոսյանը։
Ավելի ուշ Հոլոդոմորի հուշահամալիրում տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում
(🇺🇦 читайте в коментарі)


21 ноября Введение во храм Пресвятой Богородицы
Так называют праздник, вспоминающий введение Пресвятой Девы Марии - трёхлетней отроковицы - в Иерусалимский храм: когда дитя пришло в возраст, не требующий особого попечения, родители, согласно данному ранее обету, посвятили его Богу. В скором времени Мария присоединилась к благочестивым вдовам и девам, жительствующим под сенью храма, средь коих обреталась и Анна-пророчица.
Проведя там около семи лет и преуспев в молитве и святости, Мария была обручена Иосифу и удостоилась благовестия от Ангела Гавриила. Все христианские Церкви празднуют это событие двадцать первого


‼Այսօրվանից սկսվում է Հիսնակաց պահքը։ Պետք է իմանալ, որ տարվա մեջ կա 180 պահոց օր, որոնք բաշխված են՝ քառասնօրյա պահքերի, շաբաթապահքերի և օրապահքերի մեջ։
Հիսնակաց պահքը նախորդում է Սուրբ Ծննդյան տոնին և տևում է հիսուն օր։ Այն բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված:
✅Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը՝ այս տարի նոյեմբերի 18-ին։
✅ Երկրորդ շաբաթապահքը նախորդում է Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնին։
✅Իսկ երրորդ շաբաթապահքը նախորդում է Սուրբ Ծննդյան տոնին և սկսվում է դեկտեմբերի 30-ին։
Պահքերին նախորդող կիրակի օրերը կոչվում են բարեկենդան, որը նշանակում է բարի կենդանություն՝ ուրախություն:
Ի տարբերություն զատկական մեծ պահքի, Աստվածահայտնության հիսնակը ոչ բոլոր վանքերում է պարտադիր համարվել: Դա է վկայում նաև Սիմեոն Այրիվանեցի կաթողիկոսը՝ XV դարում։
Սուրբ Ծննդյան պահքը ոչ միայն ծիսական նշանակություն է ունեցել, այլ նաև տնտեսական. ժողովրդական տոմարի համակարգում կարգավորել է երկրագործական աշխատանքների ընթացքը:


Նոյեմբերի 17-ին Կիրակնօրյա Պատարագից հետո, Կիևի Սրբոց Նահատակաց մատուռի սեղանատանը կանցկացվի Հայկական ավանդական Ղափամայի համտեսում և գրական-երաժշտական ցերեկույթ:
Բոլորդ կարող եք միանալ ձեր նախընտրած ստեղծագործությամբ:

17 листопада після недільної Літургії в трапезній церкви відбудеться дегустація традиційної вірменської гапами та літературно-музичний захід.
Ви всі можете приєднатися до розповіді своєї творчості.


Братья и сёстры!
Завтра воскресенье!
Отложите свои дела и устраните все помехи, чтобы уделить несколько часов своему Создателю, приходите на святую Литургию.
В ходе Литургии будет проведён Молебен за наших пленных.
Начало в 10:45


Նոյեմբերի 10-ին Պատարագի ավարտին կկատարվի աղոթք, արցախահայերի իրավունքների պաշտպանության, ապօրինաբար առևանգված և գերրի վերցրած զինծառայողների և քաղաքացիական անձանց համար։
Արարողության վերջում կբաժանվի մատաղ:

10 листопада після Святої Літургії буде молитва за всіх полонених.
Наприкінці церемонії буде роздано матах.


🕊Սիրելի հավատացյալներ, տեղեկացնում ենք, որ վաղը ժամը 11:00-ին կմատուցվի Սբ. Պատարագ:
📌 Նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման 25-րդ տարեդարձն է: Այդ առիթով հավարտ Սբ. Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք:


Հիշեցնում ենք, որ Ղափամայի պատրաստումը տեղի է ունենալու հաջորդ կիրակի 10.11.24թ.


⛪️ Այսօր Հայոց Եկեղեցում Ընդհանրական Եկեղեցու սրբակենցաղ հայրերից՝ Ս. Հովհան Ոսկեբերանի հիշատակության օրն է (Святого Иоанна Златоуста), որի երկերը հայերեն են թարգմանվել դեռ Ե դարից:

✅ «Սերն անսպառ գանձ է․ ով ունի այն, հարուստ է, ով չունի, աղքատ» (Ս․ Հովհան Ոսկեբերան):

✝️ Հայցենք սրբի բարեխոսությունն ամենքիս համար:

Читайте поведение святого в комментарии

⤵️⤵️⤵️


Վաղը կմատուցվի Սուրբ Պատարագ։ Մասնակցենք Սբ.Պատարագին և հաղորդվենք Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Կենարար Մարմնով և Արյամբ։
խոստովանության սկիզը 10:45
Завтра Святая Литургия. Исповедуйтесь и Причащайтесь.❤️🙏
Եկեղեցու հասցեն


🇦🇲Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի ուսումնական տարվա բացումը։
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, դեսպանության դիվանագետները, աշակերտների ծնողները և համայնքի ներկայացուցիչները։
Հաջողություն ենք մաղթում դպրոցի սաներին, կիրակնօրյա դպրոցը կարևոր միջավայր է ավելի լավ ճանաչելու մայրենի լեզուն և պատմությունը:

🇺🇦13 жовтня відбулись урочистості з нагоди початку нового навчального року в недільній школі при Вірменській церкві Києва.
У заході взяли участь Посол Владімір Карапетян, дипломати посольства, батьки учнів та представники громади.


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ընդունված կարգի համաձայն Մյուռոնօրհնության արարողությունից հետո Նորօրհնյալ Մյուռոնով կատարվում է Ջրօրհնեքի արարողություն: Սա բացառիկ արարողություն է, քանի որ ջրօրհնեք կատարվում է տարվա մեջ մեկ անգամ՝ Հունվարի 6-ին, (Աստվածհայտնության տոնին):
Հոկտեմբերի 13-ին, Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Ջրօրհնեքի արարողություն ձեռամբ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպս. Հովհաննիսյանի, արարողության վերջում օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալներին։

14 ta oxirgi post ko‘rsatilgan.