‼Վաղը Թարգմանչաց տոնն է...
Ամեն ժողովուրդ իր ազգային եկեղեցական տոներն ունի: Հայ ժողովուրդն էլ այլ տոների
շարքում ունի իր լեզվի ու մշակույթի տոնը: Ամեն
տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին տոնում է Թարգմանչաց տոնը:
«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
(Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ
հանճարի խոսքերը):
Դպրոցական տարիներից բոլորը գիտեն հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը, բայց քչերին է հայտնի, որ
այդ նախադասությունը Աստվածաշունչ մատյանից է, որ հայերեն գրերը Աստծու պարգևն են հայ ժողովրդին…
Հայաստան աշխարհի քրիստոնեացումից մինչև 5-րդ դար հայ եկեղեցին տակավին չէր հայացել, որովհետև չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել: Վանքերում և եկեղեցիներում կանոնավոր արարողություններ էին կատարվում, ընթերցվում էր Սուրբ Գիրքը, սակայն ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր այդ ամենը,
քանզի հայերեն գրերի բացակայության պայմաններում եկեղեցական լեզուն ասորերենն էր: Ուստի և, Աստծու խոսքը շատերի սրտերին
չէր հասնում: Ահա այս պայմաններում էր, որ Սուրբ Մեսրոպ վարդապետը, Սահակ Պարթև կաթողիկոսի
օրհնությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի
ստեղծմանը: Երկար փնտրումներից ու այլ
ազգերի տառերը հայերեն լեզվի համապատասխանեցնելու անհաջող փորձերից հետո Մաշտոցը տրվեց աղոթքին ու խոկմանը, և
Աստված լսեց նրա աղոթքները: Մաշտոցը, ոչ այն է երազով՝ քնի մեջ, ոչ այն է տեսլիքով՝ արթմնի, տեսավ, թե ինչպես մի ձեռք տառեր է
գրում ու տառերը պահպանում են իրենց ձևը, ինչպես ձյան վրա: Աղոթքից վեր կենալով, Մաշտոց վարդապետը գրի առավ մեր նշագրերը: 1600 տարի է անցել այդ օրվանից, բայց հայ գրերը չեն փոփոխվել ու պահպանել են իրենց նախնական տեսքը, քանի որ հույժ կատարյալ են, ինչպես Աստծու ստեղծած ամեն ինչ:
Ապա սկսվեց Աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, որ մշակումներով ու լրացումներով տևեց շուրջ 30
տարի: Աստվածաշունչն այլևս հայերեն էր, Աստված խոսում էր հայերեն: Ս. Սահակ Պարթևն ու Ս. Մեսրոպ Մաշտոցը, Եզնիկ Կողբացին ու Հովսեփ Պաղունացին, Կորյունը, Ղևոնդ Վանանդեցին և մյուսներն իրենց հոգու
ամբողջ ջերմությունը ներդրեցին, իրենց հոգին
նվիրեցին Աստվածաշնչի թարգմանության սրբազան գործին: Նրանց անկրկնելի թարգմանության շնորհիվ Աստվածաշնչի հայերեն օրինակը բոլոր ազգերի կողմից անվանվեց ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԹԱԳՈՒՀԻ: Շուտով բացվեցին դպրոցներ, սկիզբ դրվեց հայ դպրությանը: Գրվեցին աղոթքներ, հոգեզմայլ շարականներ, զարկ տրվեց
թարգմանական և ինքնուրույն գրականությանը, մարդկային բազմություններով լցվեցին
եկեղեցիները, ճոխացան Փրկչի տոները: Եվ լուսավորվեց ողջ Հայոց աշխարհը: Հայ գրերի գյուտով և Աստվածաշնչի թարգմանությամբ
հիմք դրվեց հայ հոգևոր-մշակութային նոր
շարժման, որ մեր ազգի Ոսկեդարը դարձավ:
Թարգմանիչ բառը ներկայիս առօրյա խոսակցական իմաստով նշանակում է լոկ մի լեզվից մի այլ լեզվի թարգմանող անձ: Սակայն
մեր հայրերը ոչ միայն թարգմանեցին Աստվածաշունչը, այլ ապրեցին ու այն հայացրին: Սուրբ Գիրքը հայ ժողովրդի համար կյանքի ձև ստացավ: Նրանք Աստծուն իջեցրին հայ մարդու հոգու մեջ: Քրիստոնեությունը միս ու արյուն դարձավ հայի համար, դարձավ զորություն և հային հայ պահեց բոլոր ժամանակներում:
Սուրբ թարգմանիչները իրենց կյանքով դարձան հայ ժողովրդի թարգմանը Աստծու մոտ: